Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման հետևանքով վիրավորվել է 4 պաղեստինցի լրագրող։ Իսրայելական հրթիռներից մեկն ընկել է Գազա քաղաքի այն շենքի վրա, որտեղ գտնվում են պաղեստինյան լրատվամիջոցների խմբագրությունները։
Շաբաթ օրը պաղեստինցի գրոհայիններն Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 60 հրթիռ։ Ավելի վաղ իսրայելցի զինվորները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի 200 թիրախների վրա, իսկ Իսրայելի ավիացիան ռմբակոծել էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը։